երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
«Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց «Սևիլիային»

«Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց «Սևիլիային»

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սեւիլիային»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կատալոնական ակումբի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 1 րոպե անց պատասխան գոլը խփեց շվեյցարացի հարձակվող Ռուբեն Վարգասը։

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնայից» աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը, բրազիլացի հարձակվող Ռաֆինյան եւ իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան։

62-րդ րոպեին Ֆերմին Լոպես Մարտինը կարմիր քարտ ստացավ։ 

«Բարսելոնան» 48 միավորով երրորդն է, «Սեւիլիան» 13-րդ տեղում է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 1:4

Ռուբեն Վարգաս, 8 - Ռոբերտ Լեւանդովսկի, 7, Ֆերմին Լոպես Մարտին, 47, Ռաֆինյա, 55, Էրիկ Գարսիա, 89

Հեռացում՝ Ֆերմին Լոպես Մարտին («Բարսելոնա»), 62

  • Կիսվել: