հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բալեկյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Պլատենսեի» դեմ խաղում

Բալեկյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Պլատենսեի» դեմ խաղում

Արգենտինայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ հաղթել է «Պլատենսեին»։

Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով։ Առաջին խաղակեսում «Բոկա Խունիորսի» կազմում աչքի են ընկել Ֆիգալն ու Մերենտիելը, իսկ հյուրերի կազմում՝ Սերվետոն։

Երկրորդ խաղակեսում փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Րոպեներ անց նա դարձել է իր թիմի երրորդ գոլի հեղինակը։

«Բոկա Խունիորսը» այս խաղից հետո 7 միավորով 6-րդ տեղում է։ Բալեկյանն առաջին հանդիպումն է անցկացրել այս մրցաշրջանում։

  • Կիսվել: