կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այսօր տեսանք, թե ինչի են ունակ հայ ֆուտբոլիստները. Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Այսօր տեսանք, թե ինչի են ունակ հայ ֆուտբոլիստները. Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին Հայաստանի հավաքականի հետ պատասխան խաղում տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Կուզեմ շնորհակալություն հայտնել իմ թիմին գործադրած ջանքերի համար: Այսօր տեսանք, թե ինչի են ունակ հայ ֆուտբոլիստները, բայց այսօր մենք ավելի ուժեղ էինք ու հաղթեցինք, ինչի համար շատ ուրախ ենք:
 

Առաջին կեսում խնդիրնե՞ր ունեինք. պետք է արդար լինենք. հենց առաջին կեսի մեկնարկում գոլ խփեցինք, որը VAR-ի միջամտությամբ չեղարկվեց: Այո, առաջին կեսում չէինք խաղում այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց երկրորդ կեսում փոխարինումներ արեցինք ու հասանք մեր ցանկալի արդյունքին: Հայաստանի հավաքականը ևս պահեր ունեցավ, բայց հաջողությունը մեր կողմն էր»,- նշել է մարզիչը:

 

 

  • Կիսվել: