չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Այսօր մրցահարթակ դուրս կգա 2 հայ ծանրորդ. Ծանրամարտի պատանեկան ԵԱ

Այսօր մրցահարթակ դուրս կգա 2 հայ ծանրորդ. Ծանրամարտի պատանեկան ԵԱ

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր կներկայացնի 2 ծանրորդ: Մ17 տղաների մրցաշարում նախ մրցահարթակ դուրս կգա 67 կգ քաշային Մարտին Պողոսյանը: Իսկ ավելի ուշ Մ17 աղջիկների մրցապայքարում մրցահարթակ դուրս կգա 55 կգ քաշային Մերի Միսակյանը:

Նշենք, որ Հայաստանի 6 ներկայացուցիչ արդեն մասնակցել է առաջնությանը: Նրանցից 4-ը՝ Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը և Վալերիկ Մինասանը դարձել են չեմպիոն, իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել է արծաթե մեդալի:

  • Կիսվել: