ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս մենամարտից հետո բոլորը կխոսեն իմ մասին. Արման Ծառուկյանը՝ Գամրոտի հետ մենամարտի մասին

Այս մենամարտից հետո բոլորը կխոսեն իմ մասին. Արման Ծառուկյանը՝ Գամրոտի հետ մենամարտի մասին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ, թեթևքաշային Արման Ծառուկյանը հուսով է, որ հաղթանակ կտանի լեհ Լատեուշ Գամրոտի նկատմամբ։ Նրանք մենամարտելու են խառը մենամարտերի UFC Fight Night 208 մրցաշարում։

«Հրաշալի եմ ինձ զգում և շատ ոգևորված եմ։ Առաջիկա մենամարտը կլինի գլխավոր իրադարձությունը երեկոյի ընթացքում։ Այս մենամարտից հետո ինձ համար ամեն ինչ պետք է փոխվի։ Բոլորը կխոսեն իմ մասին։ Այս մենամարտից հետո ես կդառնամ տիտղոսի հավակնորդ։ Հույս ունեմ, որ լավ մենամարտ կանցկացնեմ և կհաղթեմ Գամրոտին»,- ասուլիսում նշել է Արման Ծառուկյանը։
 

UFC Figh Night 208-ը տեղի կունենա հունիսի 26-ին՝ Լաս Վեգասում։

  • Կիսվել: