երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Այս մակարդակով խաղալը կարեւոր է Վրաստանի թիմի զարգացման համար․ Վիլի Սանյոլ

Այս մակարդակով խաղալը կարեւոր է Վրաստանի թիմի զարգացման համար․ Վիլի Սանյոլ

Ես գոհ եմ խաղից, հատկապես առաջին խաղակեսից։ Մենք ցանկանում էինք մնալ B դիվիզիոնում, քանի որ այս մակարդակով խաղալը կարեւոր է թիմի զարգացման համար:

Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը:

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում ֆրանսիացի մասնագետի գլխավորած թիմը Թբիլիսիի «Դինամո Արենայում» 6:1 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականին:

«Այս փուլում մենք ցանկանում էինք մնալ B դիվիզիոնում, քանի որ այս մակարդակով խաղալը կարեւոր է թիմի զարգացման համար:

Ես գոհ եմ խաղից, հատկապես առաջին խաղակեսից։ Երկրորդ խաղակեսում դժվար էր պահպանել ինտենսիվությունը։

Այժմ ամենակարեւորը աշնանային խաղերին նախապատրաստվելն է»,- ասաց Վիլի Սանյոլը:

Երեւանում Վրաստանի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով եւ կշարունակի հանդես գալ B դիվիզիոնում։ Հայաստանի հավաքականը կշարունակի մրցելույթները C դիվիզիոնում։

  • Կիսվել: