ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին․ Եղիշե Մելիքյան

Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին․ Եղիշե Մելիքյան

Երեկ «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր Բրատիսլավայի «Սլովանին», գրում է armsport.am-ը։

Հանդիպումն ավարտվել է Հայաստանի չեմպիոնի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Խաղի մասին քիչ կուզենայի խոսել։ Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին։ Մենք բոլորս պետք միասին լինենք։ Շատ ենք մտահոգված․․․ Ազգ՝ մենք ձեզ հետ ենք։

Հասանք հաջողության առաջին խաղակեսում, երկրորդ խաղակեսում խաղացողներին ասեցի, որ պետք չէ պաշտպանությունից խաղալ, պետք է ագրեսիվ գործենք։ Մեր մոտ և առաջնային ծրագիրը, և երկրորդը ստացվեց:

Շատ դուրս եկավ մեր թիմի խաղը։ Բայց ես նրանց հիշեցրեցի «Բազելի» հետ խաղը, որում ևս առաջին խաղակեսում լավ խաղացինք։ Այսօր մենք ավելի շատ հնարավորություն ունեինք, քան մրցակիցը», - ասել է նա։

  • Կիսվել: