Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։
Լավագույն հնգյակում փոփոխություն չի եղել։ Առաջատարի դիրքը շարունակում է պահպանել իտալացի Յանիկ Սիները, որին հաջորդում են Կառլոս Ալկարասը և Ալեքսանդր Զվերևը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը մնացել է չորրորդ տեղում, իսկ թոփ-5-ը եզրափակում է ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ տեղով և 26-րդն է։
WTA-ն նույնպես հրապարակել է թենիսիստուհիների թարմացված դասակարգման աղյուսակը, որի առաջատարը դարձյալ լեհ Իգա Շվյոնտեկն է։
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը ևս նահանջել է մեկ աստիճան ու 48-րդ տեղում է։ 22-ամյա թենիսիստուհին այս օրերին Ճապոնիայի Օսակա քաղաքում է, որտեղ կմասնակցի WTA-250 շարքի մրցաշարին: