ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի ընդամենը մեկ մասնակից

Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի ընդամենը մեկ մասնակից

ԱՄՆ-ի Օրեգոն  նահանգի Յուրջին քաղաքում  հուլիսի 15-24-ը  տեղի կունենա աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Հայտավորված  են 192 երկրների 1900 մարզիկներ: 

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հայաստանից հանդես կգա առաջատար վազորդ, գյումրեցի  Երվանդ Մկրտչյանը: Նա պայքարի կելնի  1500 մետր մրցատարածությունում:
 

ՀՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը  նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է:

Աթլետը  մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ արդեն մրցավայրում է:

  • Կիսվել: