կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի մեկ մասնակից

Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի մեկ մասնակից

ԱՄՆ-ի Օրեգոն  նահանգի Յուրջին քաղաքում  հուլիսի 15-24-ը  տեղի կունենա աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Հայտավորված  են 192 երկրների 1900 մարզիկներ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հայաստանից հանդես կգա առաջատար վազորդ, գյումրեցի  Երվանդ Մկրտչյանը: Նա պայքարի կելնի  1500 մետր մրցատարածությունում:

ՀՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը  նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է:

Աթլետը  մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ արդեն մրցավայրում է:

  • Կիսվել: