հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշոտ Խաչատուրյանցը՝ ռուսական Պրեմիեր լիգայի ղեկավար

Աշոտ Խաչատուրյանցը՝ ռուսական Պրեմիեր լիգայի ղեկավար

Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը նշանակվել է ռուսական Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատար, հաղորդում է ռուսական Sport-express-ը։ 53-ամյա ռուսաստանցին կհամատեղի երկու պաշտոնները։

Աշոտ Խաչատուրյանցը փոխարինել է Սերգեյ Պրյադկինին, որը հրաժարական է ներկայացրել։ 60-ամյա Պրյադկինը Պրեմիեր լիգան գլխավորում էր 2007թ․ նոյեմբերի 14-ից։ Այս տարվա հունվարի 16-ին նա վերընտրվել էր պաշտոնավարման 5 տարի ժամկետով։

  • Կիսվել: