շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աշոտ Խաչատուրյանցը՝ ռուսական Պրեմիեր լիգայի նախագահի միակ առաջադրված թեկնածու

Աշոտ Խաչատուրյանցը՝ ռուսական Պրեմիեր լիգայի նախագահի միակ առաջադրված թեկնածու

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատուրյանցը դարձել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Վերջինս ավելի վաղ զբաղեցրել է Ռուսական ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:

Հոկտեմբերի հինգին այդ պաշտոնից հեռացել է Սերգեյ Պրյադկինը, որը կազմակերպությունը ղեկավարել է 2007 թվականից ի վեր: Լիգայի նախագահի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 22-ին:  Թեկնածուների հայտերն ընդունվում էին հոկտեմբերի 5-8-ը:

  • Կիսվել: