ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աշխարհի գավաթ․ Հայաստանի թիմը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի գավաթ․ Հայաստանի թիմը դուրս եկավ եզրափակիչ

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը չորրորդ հաղթանակը տարավ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող աշխարհի գավաթի թիմային խաղարկության (WTA Billie Jean King Cup) եվրոպական գոտու երրորդ դիվիզիոնի A ենթախմբի մրցաշարում:

Գայանե Մովսիսյանի գլխավորած թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց Լյուքսեմբուրգի թիմին։

Մենախաղի առաջին դիմակայությունում Իռենա Մուրադյանը 4:6, 3:6 հաշվով պարտվեց Էլեոնորա Մոլինարոյին, Մարինա Դավթյանը 6:2, 3:6, 6:4 հաշվով հաղթեց Մարի Վեկերլեին։ Զուգախաղում Մարինա Դավթյանն ու Իռենա Մուրադյանը 6:2, 1:6, 6:4 հաշվով պարտության մատնեց Մոլինարոյին եւ Վեկերլեին։

Առաջին երեք մրցախաղերում Հայաստանի թիմը հաղթել էր Սան Մարինոյի, Չեռնոգորիայի եւ Կիպրոսի հավաքականներին։

Երկրորդ խմբի ուղեգիր նվաճելու համար Հայաստանի հավաքականը եզրափակիչում կմրցի մյուս ենթախմբում առաջին տեղը գրաված Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

 

  • Կիսվել: