ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությում նվաճեց Հայաստանի թիմի երրորդ մեդալը

Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությում նվաճեց Հայաստանի թիմի երրորդ մեդալը

Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլային մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի  վարժության եզրափակիչում նվաճեց հաղթողի կոչումը։ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը վաստակեց 14.983 միավոր։

Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը եւս երկու մեդալ նվաճել էր  նախորդ օրը. Վահագն Դավթյանն օղակների վարժության ոսկե մեդալակիր, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր վարժության արծաթե մեդալակիր։

Արթուր Դավթյանը կմասնակցի նաեւ ազատ վարժության եւ պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։

  • Կիսվել: