երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները որակազրկվեց

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները որակազրկվեց

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն ու Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հասել են փոխադարձ զիջումների, որոնց համաձայն իտալացի թենիսիստը երեք ամիս հեռացված կլինի մրցումներից, հաղորդում է գործակալության կայքը։

Անցած տարի Յանիկ Սիների արյան մեջ հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց։ Օգոստոսին Թենիսում ազնվության ապահովման գործակալությունը Սիներին մեղավոր չէր ճանաչել, սակայն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բողոքարկել էր այդ որոշումը եւ պահանջել 1-2 տարվա որակազրկում։

Մարզական վճռաբեկ դատարանն այդ բողոքարկումը պետք է քննարկեր ապրիլի 16-17-ին։

Սիները որակազրկված կլինի մինչեւ մայիսի 4-ը, ինչից հետո այս գործը կփակվի։

  • Կիսվել: