հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը ևս եզրափակչում են. Բռնցքամարտի ԵԱ (լուսնկարներ)

Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը ևս եզրափակչում են. Բռնցքամարտի ԵԱ (լուսնկարներ)

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել 5-0 հաշվով:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր երեկոյան Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա 1/2 եզրափակչում: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ավելի ուշ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցչի հետ:

Եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ:

 

  • Կիսվել: