ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Ալեքսանյանը ևս մեկ փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ. Ըմբշամարտի ԱԱ

Արթուր Ալեքսանյանը ևս մեկ փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ. Ըմբշամարտի ԱԱ

Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն և փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Իր երրորդ գոտեմարտում Արթուրը փայլուն հաղթանակ է տարել ղրղզ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ:

Գյումրեցի ըմբիշը առավելության է հասել 9-0 հաշվով:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Օլիմպիական չեմպիոնը հաղթել էր Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին։

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արթուրը կմրցի իրանցի Մոհամադհադի Աբդոլլահ Սարավիի հետ:

  • Կիսվել: