հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Ալեքսանյանի հիմնական մրցակիցը մեծ դադար է վերցրել

Արթուր Ալեքսանյանի հիմնական մրցակիցը մեծ դադար է վերցրել

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Մուսա Եվլոևը մեծ դադար է վերցրել մարզական կարիերայում:

«Մուսան մեծ դադար է վերցրել։ Առողջության հետ կապված ամեն բան կարգին չէ։ Մարզավիճակ պահպանում է, մարզվում է, բայց ունի մեջքի ու ծնկի հետ կապված խնդիրներ։ Հասկանալի է, որ դուք չեք գտնի ըմբիշի, որի ոչ մի տեղը չի ցավում, բայց Մուսայի մոտ իրավիճակը բարդ է, նա դեռ պատրաստ չէ գոտեմարտել»,- հավաքականի մարզչի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Մուսա Եվլոևը հաղթել էր օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (97 կգ), որը ելույթ էր ունեցել վնասվածքով։

  • Կիսվել: