ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արթուր Աբրահամը՝ Փառքի սրահի անդամի թեկնածու

Արթուր Աբրահամը՝ Փառքի սրահի անդամի թեկնածու

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 42-ամյա Արթուր Աբրահամը բռնցքամարտի միջազգային Փառքի սրահում (ԱՄՆ) ընդգրկվելու թեկնածու է դարձել։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild-ը։

Նշվում է, որ որոշումը կընդունվի դեկտեմբերին։

Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:

 

  • Կիսվել: