հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արտակ Գրիգորյանը՝ «Փյունիկի» խաղացող

Արտակ Գրիգորյանը՝ «Փյունիկի» խաղացող

«Փյունիկը» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի հետ, որը հեռացել էր «Ալաշկերտից»:

35-ամյա խաղացողը կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես հայկական ակումբներում և զուգահեռ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Արտակ Գրիգորյանը նորամուտը հավաքականը կազմում նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին: Ընդհանուր առմամբ, նա հավաքականի կազմում անցկացրել է 52 հանդիպում` խփելով մեկ գոլ ու կատարելով երկու գոլային փոխանցում:

Արտակ Գրիգորյանը 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել է գավաթը, 2 անգամ՝ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը: Նա Հայաստանի առաջնություններում մասնակցել է 409 հանդիպման, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Արտակ Գրիգորյանը 21-րդ դարում Հայաստանի մրցաշարերում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է:

Կիսապաշտպանը 2020/21 մրցաշրջանում արժանացել է «Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին:

  • Կիսվել: