ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արտակ Գրիգորյանն ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան

Արտակ Գրիգորյանն ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան

Արտակ Գրիգորյանն այսօր անցկացրեց իր կարիերայի վերջին պաշտոնական հանդիպումը, հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:

37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և 496 հանդիպում՝ ակումբային կարիերայում

Արտակ Գրիգորյանը Հայաստանի առաջնություններում 3-րդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձավ Հայաստանի չեմպիոն իր կարիերայում 6-րդ անգամ:

Գրիգորյանը հայկական ակումբների կազմում եվրագավաթային խաղերում ևս բացարձակ ռեկորդակիր է անցկացրած հանդիպումների թվով:

  • Կիսվել: