կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արսեն Զախարյանը Եվրոպա տեղափոխվելու համար կարող է միանալ Հայաստանի չեմպիոնին

Արսեն Զախարյանը Եվրոպա տեղափոխվելու համար կարող է միանալ Հայաստանի չեմպիոնին

Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է կարիերան շարունակի Երևանի «Ուրարտուում»։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլիստին մոտ գտնվող աղբյուրը, գրում է a1plus.am-ը:

Ըստ աղբյուրի՝ Արսեն Զախարյանը կմիանա Հայաստանի չեմպիոնին, որպեսզի այնտեղից հետագայում տեղափոխվի եվրոպական որևէ ակումբ։

Ավելի վաղ նույն եղանակով վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան տեղափոխվել է Եվրոպա: Նա նախ Կազանի «Ռուբինից» հեռացել է Թբիլիսիի «Դինամո», ապա վաճառվել իտալական «Նապոլիին»։

20-ամյա Արսեն Զախարյանն անցած մրցաշրջանում «Դինամոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt կայքի գնահատմամբ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:

  • Կիսվել: