շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արսեն Զախարյանը աշխարհի 10 ամենահեռանկարային հարձակողական կիսապաշտպանների թվում է

Արսեն Զախարյանը աշխարհի 10 ամենահեռանկարային հարձակողական կիսապաշտպանների թվում է

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) հրապարակել է աշխարհի 200 ամենհեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների ցանկը, որտեղ ընդգրկվել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը:

Ցուցակում հայտնվել են այն խաղացողները, որոնք ծնվել են 2002 թվականին և հետո ու բավականին փորձ են կուտակել անցնող տարվա ընթացքում: Ֆուտբոլիստները ներկայացված են մեկական տասնյակներով՝ 20 խաղային դիրքերում:

19-ամյա Արսեն Զախարյանն ներկայացված է աշխարհի 10 ամենահեռանկարային երիտասարդ հարձակողական կիսապաշտպանների թվում: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ»), Գավին («Բարսելոնա»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Յունուս Մուսան («Վալենսիա»), Լուկա Սուչիչը («Զալցբուրգ»), Հարվի Էլիոթը («Լիվերպուլ»), Մաուրիտս Կյերգորը («Զալցբուրգ»), Ֆաբիու Կարվալյուն («Լիվերպուլ») և Ֆակունդո Ֆարիասը («Կոլոն»):

Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը մոսկովյան ակումբի կազմում անցկացրած 22 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում:

 
 
 
 

  • Կիսվել: