ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արսեն Զախարյանն այս տարի խաղադաշտ դուրս չի գա

Արսեն Զախարյանն այս տարի խաղադաշտ դուրս չի գա

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» 21-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս տարի խաղադաշտ դուրս չի գա։ Այդ մասին «Матч ТВ»-ին հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։

21-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումները «Ռեալ Սոսիեդադում» վերսկսել էր հոկտեմբերի 17-ին։ Նա մկանային խնդիրներ ունի վնասվածքներից հետո։

Արսեն Զախարյանն անցած տարվա ամռանն է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել «Ռեալ Սոսիեդադ»։

Անցած մրցաշրջանում նա իսպանական թիմի հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

  • Կիսվել: