շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արսեն Զախարյանի շքեղ գոլը «Տորպեդոյի» դեմ խաղում

Արսեն Զախարյանի շքեղ գոլը «Տորպեդոյի» դեմ խաղում

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 2-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Տորպեդոյին»։ Հանդիպումը կայացել է Մոսկվայում և ավարտվել տանտերերի՝ 4-0 հաշվով հաղթանակով։

Խաղի հաշիվը բացվել է առաջին կեսում։ 32-րդ րոպեին Արսեն Զախարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Ֆյոդոր Սմոլովը, 36-րդ րոպեին «Տորպեդոյի» դարպասը 11-մետրանոցից գրավել է Դանիլ Ֆոմինը, 45-րդ րոպեին արդեն Արսեն Զախարյանը տուգանայինի մատույցներից անչափ գեղեցիկ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել՝ հաշիվը դարձնելով 3-0։

 

68-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց է նշանակվել «Տորպեդոյի» դարպասին, որն անվրեպ իրացրել է Սմոլովը: Ի դեպ, 2 11-մետրանոցների դեպքում էլ «Տորպեդոյի» ֆուտբոլիստները կանոնները խախտել են Զախարյանի փոխանցումից հետո:

  • Կիսվել: