հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ 109 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը։

Արսենը պոկում վարժությունում բարձրացրեց 170 կգ և զբաղեցրեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը 201 կգ պահեց գլխավերևում և երկամարտի 371 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

Արսենը երրորդ տեղը գրավեց և փոքր բրոնզե մեդալի արժանացավ նաև հրում վարժությունում։ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Խրիստո Խրիստովը, իսկ փոխչեմպիոն դարձավ վրացի Գեորգի Չխեիձեն, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: