հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը հաղթեց մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ

Արսեն Հարությունյանը հաղթեց մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ

Հունգարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վստահ սկսեց ելույթները Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Իր առաջին գոտեմարտում Եվրոպայի չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիի նկատմամբ:

Երբ Հարությունյանը գոտեմարտը շահում էր 5-0 հաշվով, կարողացավ գետնել մրցակցին և տուշեով ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Այսպիսով՝ նա դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի հետ:

  • Կիսվել: