չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Արսեն Հարությունյանը եզրափակչում է. ըմբշամարտի ԵԱ

Արսեն Հարությունյանը եզրափակչում է. ըմբշամարտի ԵԱ

Արսեն Հարությունյանը 4:2 հաշվով հաղթել է ռուս մրցակցին և դուրս եկել Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:

Թևանյանը հաղթել էր 3:0 և կպայքարի բրոնզե մեդալի համար: Նարեկ Հարությունյանը պարտվել է մեկնարկում, Մանվել Խնձրցյանն ու Գուրգեն Սիմոնյանը պարտվել են սփոփիչներում:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցում են Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է 17 ըմբիշով։

Ապրիլի 7-ին՝ մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականից մրցագորգ էին դուրս եկել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):

Արման Անդրեասյանը հաղթել էր վրացի ըմբիշին և երկրորդ տարին անընդմեջ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

 

  • Կիսվել: