շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արոնյանը մեկնարկեց հաղթանակով, հաջորդ փուլում կմրցի Սամուել Սևյանի հետ. Chess Global Championship

Արոնյանը մեկնարկեց հաղթանակով, հաջորդ փուլում կմրցի Սամուել Սևյանի հետ. Chess Global Championship

Լևոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեց արագ շախմատի Chess Global Championship առցանց մրցաշարի 1/16 եզրափակչի արգելքը: ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը 2,5-0,5 հաշվով հաղթեց հույն Նիկոլաս Թեոդորուին: Առաջին երկու պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթեց, երրորդում գրանցվեց ոչ-ոքի:

Հոկտեմբերի 2-ին կայանալիք հաջորդ փուլում Արոնյանը կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանի հետ: Վերջինս 3-2 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի Մաքսիմ-Վաշիե Լագրավին:

Արոնյան-Սևյան մրցախաղի հաղթողը քառորդ եզրափակչում կմրցի Դին Լիժեն (Չինաստան) – Նիհալ Սարին (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ

  • Կիսվել: