ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արոնյանը կիսաեզրափակիչ երկրորդ մրցախաղում պարտվեց Կառլսենին

Արոնյանը կիսաեզրափակիչ երկրորդ մրցախաղում պարտվեց Կառլսենին

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Aimchess US Rapid առցանց անցկացվող արագ շախմատի մրցաշարում:

Այսօր կայացած կիսաեզրափակիչ երկրորդ մրցախաղում նա 1:3 հաշվով պարտվեց Մագնուս Կառլսենին: Առաջին պարտիան ավարտվեց աշխարհի գործող չեմպիոնի առավելությամբ, 2-3-րդ ում կողմերը հաշտություն կնքեցին, իսկ 4-րդում դարձյալ ուժեղ գտնվեց նորվեգացի գրոսմայստերը:

Քանի որ առաջին մրցախաղում գրանցվել էր ոչ-ոքի` 2:2 արդյունք, ուստի եզրափակիչ մտավ Մագնուս Կառլսենը։ Նա կհանդիպի Ալիռեզա Ֆիրուջա – Վլադիսլավ Արտեմիև զույգի հաղթողի հետ:

 

  • Կիսվել: