շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Արոնյանը «Grand chess tour»-ում կմրցի երրորդ տեղի համար

Արոնյանը «Grand chess tour»-ում կմրցի երրորդ տեղի համար

ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող «Grand chess tour»-ում ավարտվել են կիսաեզրափակիչները:

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ընթացող «Grand Chess tour»-ի եզրափակչում արագ շախմատի պարտիաներից հետո, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ, ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը ընդհանուր հաշվարկով զիջեց Ֆաբիանու Կարուանային` 13:15 հաշվով:

Կարուանաn դուրս եկավ եզրափակիչ, իսկ Արոնյանը կմրցի երրորդ տեղի համար: Նրա մրցակիցը Ռամեշբաբու Պրագնանանդհան է: «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին:

  • Կիսվել: