երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արոնյանը 6-րդն է Champions Showdown մրցաշարում

Արոնյանը 6-րդն է Champions Showdown մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը 6-րդն է Champions Showdown մրցաշարում:

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած մրցաշարում Արոնյանը հավաքելով 4 միավոր զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթողը կրկին ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանու Կարուանան է:

Հաջորդիվ Արոնյանը կմասնակցի Julius Baer Generation Cup մրցաշարին: Այն բաղկացած է հիմնական փուլից, որն էլ իր հերթին ունի 15 ենթափուլ: Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Վիետնամից, Հնդկաստանից, Գերմանիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Իսրայելից:

Մրցաշարին մասնակցում են տարբեր տարիքի շախմատիստներ, ինչպես օրինակ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, 53-ամյա Վասիլի Իվանչուկը, 54-ամյա Բորիս Գելֆանդը և 15-ամյա Քրիստոֆ Յուն:

  • Կիսվել: