կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմեն Պետրոսյանը կմենամարտի Ռոդոլֆո Վիեյրայի հետ. UFC

Արմեն Պետրոսյանը կմենամարտի Ռոդոլֆո Վիեյրայի հետ. UFC

UFC-ում ելույթ ունեցող հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը կմենամարտի բրազիլացի Ռոդոլֆո Վիեյրայի հետ, հաղորդում է MMA Fighting-ը։

Մենամարտը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 10-ին՝ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: Պետրոսյանի և Վիեյրայի միջև մենամարտը պետք է կայանար նոյեմբերի 4-ին, սակայն հայ մարզիկը հիվանդության պատճառով հրաժարվել էր օկտագոն դուրս գալ:

Լաս Վեգասում հունիսի 18-ին կայացած UFC Vegas 75 մրցաշարում Արմեն Պետրոսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր անգլիացի Քրիստիան Դանկանին: Հայ մարտիկը պրոֆեսիոնալ օկտագոնում անցկացրել է 10 մենամարտ, գրանցել 8 հաղթանակ (5 նոկաուտ) ու 2 պարտություն: Վիեյրան 11 մենամարտում տարել է 9 հաղթանակ։

 

  • Կիսվել: