երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արմեն Բաբալարյանը ներկայացրեց հավաքականի կազմը. ԵԱ

Արմեն Բաբալարյանը ներկայացրեց հավաքականի կազմը. ԵԱ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին փետրվարի 6-ին հավաքականի բաց մարզմանը հայտնել է գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը՝ ներկայացնելով թիմի կազմը։

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ թիմը հունվարի 28-ից Երեւանի «Օլիմպավանում» անցկացնում է ուսումնամարզական հավաք, որը կավարտվի փետրվարի 8-ին։

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի փետրվարի 12-19 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Թիմը մրցավայր կմեկնի փետրվարի 10-ին։

  • Կիսվել: