հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմատներով Խանդո գյուղից Էդուարդ Սպերցյանը հանդիպել է տեղի երիտասարդների ու պատանիների հետ

Արմատներով Խանդո գյուղից Էդուարդ Սպերցյանը հանդիպել է տեղի երիտասարդների ու պատանիների հետ

Խանդոյում երիտասարդների հետ հանդիպեց արմատներով Խանդո գյուղից, ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, գրում է akhaltskha.net-ը:

Նա ծնվել է Կրասնոդարում եւ մանկուց նվիրվել Ֆուտբոլին։ Երկար տարիներ ներկայացել է Կրասնոդարի ֆոտբոլային ակումբներում, 2021 թվականից Հայաստանի Ազգային հավաքականի խաղացող է։

Նրա մուտքը հայկական ֆուտբոլ հաջող էր։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա (3-2) խաղին և դարձել մեկ գոլի հեղինակ։

Այսօր էլ Սպերցյանը շարունակում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում հայ ֆուտբոլասերներին ոգեւորել հիշարժան գոլերով։

Խանդոյում Էդուարդը պատանիների եւ երիտասարդների հետ խոսել է ֆուտբոլի եւ ընդհանրապես սպորտի կարևորության մասին, այցելել գյուղում տարբեր վայրեր եւ վերադրաձել ՌԴ։

 

 

  • Կիսվել: