երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արման Ծառուկյանը վերսկսել է մարզումները

Արման Ծառուկյանը վերսկսել է մարզումները

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը վերսկսել է մարզումները։ Այդ մասին հայտնել է նրա մենեջեր Դանիել Ռուբինշտեյնը՝ նաեւ հերքելով լուրերը, թե առաջիկայում Հայաստանի ներկայացուցիչը մենամարտելու է դասակարգման 7-րդ համար, ամերիկացի Մայքլ Չենդրլերի հետ։

«Հնարավոր մենամարտի վերաբերյալ իրական բանակցություններ չեն եղել։ Միակ փաստն այն է, որ Արմանը վերսկսել է մարզումները։

Միակ բանը, որ անում են «լրագրողները», մենամարտերի անցկացումը սպառնալիքի տակ դնելն է՝ հրապարակելով տեղեկություն, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- գրել է Ռուբինշտեյնը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից եւ արդեն տիտղոսի հավակնորդ չէ։

  • Կիսվել: