Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը X-ի իր միկրոբլոգում մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։
«Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը և պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ: Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պարզապես ցանկանում եմ խոսքով կռվել։ Չարլզը (խմբ.Օլիվեյրա) և Ջասթինը (խմբ. Գեյջի) կարող են նստել և սպասել, կամ կարող են մենամարտի դուրս գալ իմ դեմ և վաստակել այդ իրավունքը»,- գրել է Ծառուկյանը:
Արման Ծառուկյանը հունվարին պետք է մենամարտեր UFC-ի չեմպիոնական գոտու համար՝ մրցելով Իսլամ Մախաչևի դեմ, սակայն մեջքի վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից։