երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արման Ծառուկյանը՝ կարիերան ավարտելու տարիքի մասին

Արման Ծառուկյանը՝ կարիերան ավարտելու տարիքի մասին

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը նշել է, թե երբ է մտադիր ավարտել մարզական կարիերան։

«Մտադիր եմ մինչեւ 35-36 տարեկան լինել պրոֆեսիոնալ սպորտում։ Դեռ մի 8 տարի պետք է պայքարեմ»,- ասել է Արման Ծառուկյանը  V1ctorblud յութուբյան ալիքի եթերում։

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում Արման Ծառուկյանը ռեւանշ-մենամարտ կանցկացնի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ, որին պարտվել է 2019թ․ ապրիլին։

  • Կիսվել: