ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արման Հովհաննիսյանը կրկին հանդես կգա «Արարատ-Արմենիա»-ում

Արման Հովհաննիսյանը կրկին հանդես կգա «Արարատ-Արմենիա»-ում

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբ է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հովհաննիսյանը թիմի կազմում հանդես է եկել 2018/19 մրցաշրջանում՝ դառնալով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն:

«Արարատ-Արմենիայից» բացի Արմանն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել ուկրաինական «Զիրկայում» ու ղազախական «Տոբոլում»՝ վերջինիս կազմում դառնալով Ղազախստանի փոխչեմպիոն:

Հովհաննիսյանը հանդես է եկել նաև Հայաստանը ներկայացնող «Փյունիկ», «Ալաշկերտ», «Շիրակ» և «Գանձասար» ֆուտբոլային ակումբներում:

2 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, 3 անգամ՝ Հայաստանի Գավաթակիր:

Արման Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 10 հանդիպում, ևս 7 խաղ՝ երիտասարդական ու 5 խաղ՝ Մ-19 հավաքականներում:

  • Կիսվել: