երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Արեգ Վաթյանը՝ Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ

Արեգ Վաթյանը՝ Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ

Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ՝ նախապատրաստվելու 2025 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Վաթյանը փորձառու մասնագետ է, որը հաջողությամբ աշխատել է տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ։

2017 թվականին Վաթյանը գլխավորել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն։ 2022 թվականին նրա ղեկավարությամբ աղջիկների նույն տարիքային հավաքականը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոնի տիտղոսը։

2024 թվականին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։

Նշենք, որ Մ18 հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը կանցկացվի հուլիսի 19-27-ը Դուրեսում, Ալբանիա:

  • Կիսվել: