Արդյոք Մբապեն նորից 11 մետրանոց կիրացնի. պատասխանել է Անչելոտին
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2-րդ անգամ անընդմեջ վրիպեց 11 մետրանոց նշակետից։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է արդյոք նորից կվստահի ֆրանսիացուն իրացնել 11 մետրանոցները, թե ոչ։
«Ոչ մի փոփոխության չի սպասվում։ Մեր հաստիքային 11 մետրանոց իրացնողները կշարունակեն մնալ Մբապեն, Վինին և Ջուդը»,- պատասխանել է իտալացի մասնագետը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։