ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Առավելագույնը սա չէր, բայց ինչքան պետք էր էդ պահին, կարողացա բարձրացնել. Վարազդատ Լալայան

Առավելագույնը սա չէր, բայց ինչքան պետք էր էդ պահին, կարողացա բարձրացնել. Վարազդատ Լալայան

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Երևան: Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանն անդրադարձավ իր հաղթանակին:

«Պայքարը ավելի է դժվարանում, պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որ ոսկին բերենք Հայաստան:

Օլիմպիական խաղերից հետո չենք հանգստացել, պարապել ենք, ինչքան հնարավոր է՝ բարձրացրել եմ. առավելագույնը սա չէր, բայց ինչքան պետք էր էդ պահին, կարողացա բարձրացնել:

Շատ մեծ բավականություն ես ստանում այդ ամեն ինչից»,- նշեց մարզիկը:

  • Կիսվել: