կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Արարատը» առանց գլխավոր մարզչի հաղթեց «Փյունիկին»

«Արարատը» առանց գլխավոր մարզչի հաղթեց «Փյունիկին»

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի խաղում «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին»:

Խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 9-րդ րոպեին խփեց Ռուդիկ Մկրտչյանը:

Այդպիսով, «Արարատը», որն Արամ Ոսկանյանի հրաժարականից հետո մնացել է առանց գլխավոր մարզչի, երեք անընդմեջ պարտությունից հետո վերջապես հաղթանակ տոնեց, վաստակեց 11 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական: «Փյունիկը» երկրորդ պարտությունը կրեց վերջին երեք խաղերում և այժմ 15 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:

Տուրի մյուս խաղերը կկայանան հոկտեմբերի 10-ին և 11-ին:

 

  • Կիսվել: