հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Արարատ»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում կլինի «Շկենդիա»-ն

«Արարատ»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում կլինի «Շկենդիա»-ն

Հայտնի է Երևանի «Արարատ»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլում «Արարատի» մրցակիցն է մակեդոնական «Շկենդիա»-ն:
 

Հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 14-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ի մրցակիցը: Վիճակահանության արդյունքում «Փյունիկ»-ի մրցակիցը դարձավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժը»։

 

  • Կիսվել: