չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Արարատ-Արմենիան» հաղթել է Վրաստանի երկրորդ ուժեղագույն թիմին

«Արարատ-Արմենիան» հաղթել է Վրաստանի երկրորդ ուժեղագույն թիմին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» շարունակում է նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հերթական ընկերական խաղում 3-1 հաշվով հաղթել է վրացական «Սաբուրթալոյին», որը Վրաստանի բարձրագույն խմբի առաջնությունում երկրորդն է։ «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, մեկ գոլ խփել է իվուարցի հարձակվող Ուիլֆրեդ Էզան:

  • Կիսվել: