հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի առաջնության առաջատարն է

«Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի առաջնության առաջատարն է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը 24-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն է:

Առաջնության հերթական տուրի ավարտից հետո «Արարատ-Արմենիա»-ն ունի 53 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Փյունիկ»-ն այս տուրից հետո ավելի մոտեցավ առաջատրին և վաստակել է 51 միավոր: Եռյակը 38 միավորով եզրափակում է «Արարատ»-ը:

31 միավորով 4-րդ տեղում «Ալաշկերտ»-ն է: «Ուրարտու»-ն և «Նոա»-ն համապատասխանաբար 25 և 24 միավորով 5-րդ և 6-րդ տեղերում են: 7-րդ տեղում 16 միավորով «Վան»-ն է: Առաջնության մյուս նորեկը` «Նորավանք»-ը միայն 8-րդն է: Իսկ առաջնության հետնապահը մնում է ԲԿՄԱ-ն` ընդամենը 10 միավոր:

  • Կիսվել: