հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Արարատ-Արմենիա»-ն դուրս է մնացել Կոնֆերենցիաների լիգայի պայքարից

«Արարատ-Արմենիա»-ն դուրս է մնացել Կոնֆերենցիաների լիգայի պայքարից

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը լքում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվել էր էստոնական «Պայդե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Այս խաղում որոշիչ են եղել հետխաղյա 11 մետրանոցները, որտեղ առավել դիպուկ են եղել էստոնական թիմի ֆուտբոլիստների հարվածները` 5:3:
«Արարատ-Արմենիա»-ն երկու խաղերի ընդհանուր արդյունքով դուրս է մնացել Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարից:

Այս կապակցությամբ ակումբը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Շնորհակալություն ենք հայտնում մեր թիմի երկրպագուներին` էստոնական Պյարնու քաղաքում մեր կողքին գտնվելու և մեր տղաներին 120 րոպեների ընթացքում աջակցելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Էստոնիայի հայ համայնքին` մեզ ցուցաբերած աջակցության համար. մենք մեզ զգում էինք ինչպես տանը։
Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր այն երկրպագուներին, ովքեր չկարողացան ֆիզիկապես ներկա գտնվել թիմի կողքին արտագնա խաղի ընթացքում։
Համոզված եղեք, որ միասին դեռ բազում հաղթական օրեր ենք ունենալու»:

  • Կիսվել: