Արամ Վարդանյանը` Ասիայի չեմպիոն
Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը (77 կգ) Հորդանանի մայրաքաղաք Ամմանում դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ասիայի չեմպիոն։
29-ամյա ըմբիշը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Իբրագիմ Մագոմեդովին (Ղազախստան)։ Կիսաեզրափակչում նա նույն հաշվով առավելության է հասել հորդանանցի Ամրո Աբեդ Սադեհի դեմ գոտեմարտում։
Եզրափակչում էլ Վարդանյանը 4-2 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիին և նվաճել կարիերայի առաջին ոսկե մեդալը մեծահասակների մրցաշարերում։
Արամ Վարդանյանը խառը մենամարտերի անվանի մարտիկ Էդուարդ Վարդանյանի կրտսեր եղբայրն է։