շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արամ Հակոբյանը Dubei Open-ի առաջատարից հետ է կես միավորով

Արամ Հակոբյանը Dubei Open-ի առաջատարից հետ է կես միավորով

 Հայ գրոսմայստերները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:

Dubei Open շախմատային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանը: Սամվել Տեր-Սահակյանը կիսեց միավորը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը պարտվեց:
 

Այժմ Արամ Հակոբյանն ունի 5,5 միավոր և առաջատարից հետ է կես միավորով:

Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:

  • Կիսվել: