Առաջիկայում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի նոր մարզաբազան
2027 թ. Երևանում կայանալիք մարմնամարզության (սպորտային) Եվրոպայի առաջնության անցկացմամբ և այդ մարզադպրոցի կառուցման հրատապությամբ պայմանավորված՝ 2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ Կառավարության որոշմամբ մարզադպրոց կառուցելու նպատակով կապալային աշխատանքների և հարակից ծառայությունների գնման պահանջը համարվել է անհետաձգելի, և առկա է համաձայնություն գնման գործընթացները «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելուն: